Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա


Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում
Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:

Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության, այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցում է փետրվարի 19-ից 22-ը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում անցկացվող «Մարտական եղբայրություն-2018» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում կայանալիք հետախուզական ստորաբաժանումների «Որոնում», «Փոխգործակցություն» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների նախապատրաստման և անցկացման առաջին շտաբային բանակցություններին:

Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի նաև ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2019-ի պլանի, ինչպես նաև մինչև 2025-ն ընկած ժամանակահատվածում Հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների պատրաստության համատեղ միջոցառումների ցանկի նախագծերի քննարկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG