Մատչելիության հղումներ

Ասադի ուժերի գրոհների հետևանքով Գուտայում առնվազն 98 մարդ է զոհվել


Սիրիա - Արևմտյան Գուտա շրջանի Համուրիա ավանը կառավարական ուժերի կողմից ռմբակոծությունից հետո, 19-ը փետրվարի, 2018թ․
Սիրիա - Արևմտյան Գուտա շրջանի Համուրիա ավանը կառավարական ուժերի կողմից ռմբակոծությունից հետո, 19-ը փետրվարի, 2018թ․

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը և դրան աջակցող ջոկատները գրոհներ են նախաձեռնել ապստամբների հսկողության ներքո գտնվող Գուտա ավանում: Բախումներում զոհվել է առնվազն 98 մարդ:

Հարձակման ընթացքում բանակը կիրառում է օդային հարվածներ, հրթիռներ և հրետանի:

Հաղորդվում է, որ վիրավորվել է մոտ 470 մարդ, իսկ սպանվածներից 20-ը երեխաներ են: Այդ տվյալները փոխանցել է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը:

Դամասկոսը բախումների վերաբերյալ մեկնաբանություններ չի հրապարակել, հայտարարելով միայն, որ իր թիրախն ահաբեկչական ջոկատներն են:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի տարածաշրջանային համակարգող Պանոս Մումցիսը հայտարարել է, որ անհրաժեշտ է «անհապաղ դադարեցնել անիմաստ արյունահեղությունը և վերջ տալ մարդկանց տառապանքներին»:

Ենթադրվում է, որ Գուտայում բնակվում է մոտ 400 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG