Ռուս պատգամավոր Վլադիսլավ Ռեզնիկը և 17 այլ անձինք Իսպանիայում կանգնել են դատարանի առաջ, նրանք մեղադրվում են երկու ռուսական հանցավոր խմբավորումների համար փողերի լվացման մեջ։
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռեզնիկը հայտարարել է, որ Մադրիդի դատարան է եկել, քանի որ անմեղ է և վստահում է Իսպանիայի արդարադատության համակարգին։
Դատախազները մեղադրյալների համար մինչև հինգ տարվա ազատազրկում և մոտ 100 միլիոն եվրոյի տուգանք են պահանջում։