«Եթե Սիրիայի կառավարական ուժերը մուտք են գործում [Աֆրին]` այդ շրջանը Քրդական աշխատավորական կուսակցության և «Ժողովրդական պաշտպանության ուժերից» մաքրելու նպատակով, ապա որևէ խնդիր մենք չենք տեսնում», - Անկարայում քիչ առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը, միաժամանակ, զգուշացրել է պաշտոնական Դամասկոսին․ -«Եթե Ասադի ռեժիմի նպատակը այդ ուժերին իր պաշտպանության տակ առնելն է, ապա որևէ բան չի կարող կանգնեցնել մեզ կամ թուրք զինվորներին: Սա վերաբերում է նաև Մանբիջի շրջանին և Եփրատից արևելք ընկածշրջանին»: