Աշխարհում խոշորագույն սոցիալական ցանցի՝ Facebook-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ապագայում ընկերությունը Միացյալ Նահանգների փոստային ծառայության միջոցով կպայքարի ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի դեմ:
Facebook-ի հանրային կապերի պատասխանատու Քեթի Հարբաթը նշել է, որ ընկերությունը փոստային բացիկներ է առաքելու քաղաքական գովազդի պոտենցիալ հասցեատերերին՝ համոզվելու, որ նրանք բնակվում են Միացյալ Նահանգներում:
Facebook-ի այս նախաձեռնության մասին հայտարարվեց, երբ ԱՄՆ-ում մեղադրանք ներկայացվեց 13 ռուսաստանցիների, որ նրանք միջամտել են Միացյալ Նահանգների նախագահի 2016 թվականի ընտրություններին: