Մատչելիության հղումներ

Մոլդովայի վարչապետը կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Մերձդնեստրից


Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը հերթական անգամ կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը և զինտեխնիկան Մերձդնեստրից։ Ֆիլիպն այս կոչը հնչեցրել է փետրվարի 17֊ին՝ Մյունխենի անվտանգության համաժողովում։

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է հավասարակշռված, բարեկամական հարաբերություններ ունենալ Մոսկվայի հետ, և մատնանշել. ֊ «Մենք ցանկանում ենք հարաբերություններ, որի հիմքում ընկած է Մերձդնեստրի հակամարտությունը կարգավորելու իրական ցանկությունը»։

Հիմնականում ռուսալեզու Մերձդնեստրը 1990 թվականին անկախություն հռչակեց Մոլդովայից՝ մտավախություններ ունենալով, որ Քիշնևը կցանկանա վերամիավորվել հարևան Ռումինիայի հետ։ Հակամարտությունը 1992 թվականին վերաճեց կարճատև պատերազմի Մոլդովայի զինված ուժերի և Մերձդնեստրի՝ Մոսկվայի աջակցությունը վայելող զինյալների միջև, որն ավարտվեց հրադադարի համաձայնագրի կնքմամբ։ Հակամարտությունը այժմ համարվում է սառեցված, իսկ կարգավորման ջանքերը ՄԱԿ֊ի և ԵԱՀԿ֊ի կողմից առայժմ արդյունք չեն տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG