Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկում» քննարկվում են Արմեն Սարգսյանի հնարավոր նախագահությանն առնչվող հարցեր


Արմեն Գրիգորյանը և Տիգրան Հակոբյանը «Ազատության» տաղավարում, 16-ը փետրվարի, 2018 թ․
Արմեն Գրիգորյանը և Տիգրան Հակոբյանը «Ազատության» տաղավարում, 16-ը փետրվարի, 2018 թ․

Փետրվարի 18-28-ը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում պետք է առաջադրվեն Հայաստանի նախագահի թեկնածուները: Արդեն մարտի 2-ին խորհրդարանն ընտրելու է նոր նախագահին: Շատերի համոզմամբ՝ հազիվ թե Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում առաջարկեր այնպիսի թեկնածու, որը կարող է վերջին պահին հրաժարվել:

Այդուհանդերձ՝ ՀՀԿ-ի կողմից որպես նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը «մինի-քարոզարշավ» անցկացրեց՝ բազմաթիվ հանդիպումներ ունեցավ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, հանդիպեց քաղաքական, հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ, ներկայացրեց իր տեսակետները բազմաթիվ խնդիրների վերաբերյալ:

Այս հարցերի շուրջ ենք «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում զրուցել հաղորդաշարի այսօրվա հյուրերի՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանի և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG