Մատչելիության հղումներ

37-ամյա կնոջ և նրա 9-ամյա դստեր մահվան փաստով քրգործ է հարուցվել


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա Գ. Հարությունյանի և նրա 9-ամյա դստեր մահվան դեպքի առթիվ։

Երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել է երկու դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել են Դավթաշեն 1-ին թաղամասի բնակչուհի Գ. Հարությունյանի և նրա մանկահասակ դստեր մարմինները՝ բազմաթիվ վնասվածքներով:

Նախնական վարկածով՝ կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի («Սպանությունը») 1-ին մասով և 110-րդ հոդվածի («Ինքնասպանության հասցնելը») 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG