Օրեր շարունակված հերքումներից հետո պաշտոնական Մոսկվան այսօր առաջին անգամ հաստատել է, որ անցած շաբաթ Սիրիայում «ենթադրաբար» հինգ ռուսաստանցի է զոհվել:
Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, միաժամանակ, ապատեղեկատվություն է որակել արևմտյան լրատվամիջոցների հաղորդումները ռուսական բանակի մեծածավալ կորուստների մասին, ընդգծելով՝ զոհերը Ռուսաստանի զինված ուժերի հետ որևէ կապ չեն ունեցել:
Արդեն մի քանի օր է՝ ռուսաստանյան և արևմտյան լրատվամիջոցները պնդում են, թե Դեր էզ Զորում տասնյակ ռուսաստանցիներ են զոհվել՝ Սիրիայի նախագահ Ասադին աջակցող ուժերի և ԱՄՆ գլխավորած կոլիցիայի միջև բախումների հետանքով: Ամերիկյան կողմը պնդում է, թե սկսել է օդային հարվածներ հասցնել, երբ կառավարամետ ուժերը հարձակվել են Նահանգների աջակցությունը վայելող քրդերի վրա: