Ռուսաստանի ինտերնետ պրովայդերները սկսել են արգելափակել նախագահ Վլադիմիր Պուտինի սուր քննադատ Ալեքսեյ Նավալնու ինտերնետային կայքը՝ պետական «Ռոսկոմնադզոր»-ի պահանջով:
Ընդդիմադիր գործիչն անցած շաբաթ հերթական հետաքննությունն էր հրապարակել՝ պնդելով, թե փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոն զվարճացել է մարմնավաճառուհիների հետ օլիգարխ Օլեգ Դերիպասկային պատկանող զբոսանավում:
«Ռոսկոմնադզոր»-ը պահանջել էր կայքից հեռացնել հետաքննությունը՝ միլիարդատեր Դերիպասկայի դատարան ներկայացրած հայցի հիման վրա: Գործարարը պնդում է, թե այս պատմության հերոսներից մեկը՝ Նաստյա Ռիբկան, խախտել է մասնավոր կյանքի իր իրավունքը՝ հրապարակելով գաղտնի արված լուսանկարներ ու ձայնագրություններ: