Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե կարող է դիտարկել դիվերսիայի մեղադրանքով Ադրբեջանում ազատազրկված երկու հայաստանցիների փոխանակման հարցը:
«Այդպիսի առաջարկներ նախկինում էլ են եղել, մենք մտադիր ենք աշխատել այդ ուղղությամբ», - ըստ «Ինտերֆաքս»-ի, ասել է Ադրբեջանի պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Իսմայիլ Ախունդովը:
Ադրբեջանցի պաշտոնյան նաև նշել է, որ Բաքուն մի շարք միջազգային կառույցների է դիմել Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին ազատ արձակելու հարցով, որոնք 2014-ից ղարաբաղյան բանտում են՝ լրտեսության, սպանության ու դիվերսիայի մեղադրանքներով: