Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին ժամանել է Նիդերլանդներ


Նիդերլանդներ - Միխեիլ Սաակաշվիլին Ռոտերդամում, 14-ը փետրվարի, 2018թ․
Նիդերլանդներ - Միխեիլ Սաակաշվիլին Ռոտերդամում, 14-ը փետրվարի, 2018թ․

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ժամանել է Նիդերլանդներ՝ իր կնոջ ծննդավայրը:

Հոլանդական լրատվամիջոցներից մեկի հարցին՝ որքա՞ն է պատրաստվում Նիդերլանդներում մնալ, Սաակաշվիլին պատասխանել է. - «Դեռ կտեսնենք: Սակայն վստահաբար ես այստեղ եմ Ուկրաինայում տեղ գտած որոշ հանգամանքների բերումով»:

Վրաստանի նախկին նախագահին երկուշաբթի օրը նախ ձերբակալել էին Կիևում, ապա՝ արտաքսել Լեհաստան:

Հիշեցնենք՝ անցյալ տարվա սեպտեմբերին Միխեիլ Սաակաշվիլին հարյուրավոր աջակիցների հետ Լեհաստանից մուտք էր գործել Ուկրաինա՝ չնայած ուկրաինա-լեհական սահմանային անցակետում հատուկջոկատայիններն ու սահմանապահները փակել էին նրա ճանապարհը: Անցած ամիսներին նա Ուկրաինայում ընդդիմադիր գործունեություն էր ծավալում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG