Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին երեկ հայտարարել է, թե չի պատրաստվում հետ կանգնել Ուկրաինայի իշխանությունների դեմ պայքարից:
«Կարծում եմ՝ Պորոշենկոյին երկար ժամանակ չի մնացել», - երեկ Վարշավայում հայտարարել է Սաակաշվիլին, ով Ուկրաինայից իր արտաքսման համար մեղադրում է նախագահ Պետրո Պորոշենկոյին:
Նա ընդգծել է, որ փետրվարի 18-ին Ուկրաինայում միացյալ ընդդիմության բողոքի մեծ ցույց է տեղի ունենալու: Դա ոչ առաջին, ոչ էլ վերջին ցույցն է լինելու, ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք՝ Միխեիլ Սաակաշվիլիին երկուշաբթի օրը նախ ձերբակալեցին Կիևում, ապա Ուկրաինայից արտաքսեցին Լեհաստան: