Ռուսաստանի իշխանությունները սկսել են ուսումնասիրել կիրակի օրը Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող «Սարատովյան ավիաուղիներ»-ի կործանված օդանավի երկու ինքնագրիչ սարքերը։
Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը երեկ հայտարարել է, որ ինքնագրիչները կօգնեն հասկանալ վթարի պատճառը։
Ан-148-ը, հիշեցնենք, կործանվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչքից րոպեներ անց, զոհվել են բոլոր 65 ուղևորները և օդանավի անձնակազմի բոլոր 6 անդամները:
Ռուսաստանի քննչական կոմիտեն երեկ փաստացի բացառել է ահաբեկչության վարկածը: