Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը վաղը կմեկնի Մոսկվա


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյան և ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյան և ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Մոսկվայում:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը և Արտաշես Գեղամյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, այցի շրջանակում հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Բաբլոյանը Պետդումայում կմասնակցի Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի 300-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG