Մատչելիության հղումներ

Դերիպասկայի հայցը Նաստյա Ռիբկայի դեմ Կրասնոդարի դատարանը քննելու է մարտի 1-ին


Նաստյա Ռիբկա, արխիվ
Նաստյա Ռիբկա, արխիվ

Կրասնոդարի դատարանը մարտի 1-ին կքննի ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի հայցն ընդդեմ Նաստյա Ռիբկայի: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բելառուսում ծնված Անաստասիա Վաշուկևիչը, նույն ինքը՝ Նաստյա Ռիբկան, լայն հանրությանը հայտնի դարձավ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի վերջին հետաքննության հրապարակումից հետո: Դրանում Նավալնին կոռուպցիոն բնույթի մի շարք մեղադրանքներ էր ուղղել Դերիպասկային և փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյին:

Որպես ներկայացված մեղադրանքների ապացույց, Նավալնին օգտվել էր Նաստյա Ռիբկայի (Անաստասիա Վաշուկևիչ) Instagram-ի էջում զետեղված տեսագրություններից ու ձայնագրություններից: «Վաշուկևիչը սոցիալական ցանցերում տեղադրել է Օլեգ Դերիպասկային պատկերող և գաղտնի կերպով իրականացված լուսանկարներ ու ձայնագրություններ՝ բացահայտելով նրա մասնավոր կյանքի մանրամասները»,- ասել է Դերիպասկայի փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG