Մատչելիության հղումներ

Ընտանիքի պնդմամբ, կանադա—իրանցի գիտնականը մահացել է Թեհրանի բանտում


Քաղաքական բանտարկյալների համար նախատեսված բակ Քասար կալանավայրի թանգարանում, արխիվ
Քաղաքական բանտարկյալների համար նախատեսված բակ Քասար կալանավայրի թանգարանում, արխիվ

Կանադա—իրանցի գիտնական և բնապահպան Կավոս Սեյեդ-Էմամին, ով անցյալ ամիս ձերբակալվել էր Իրանում, մահացել է Թեհրանի բանտում: Այս մասին հայտնում էն գիտնականի ընտանիքն ու ակտիվիստները:

Կավոս Սեյեդ-Էմամի որդին՝ երաժիշտ Ռաամ Էմամին, երեկ երեկոյան գրառում է կատարել «Ինսթագրամ»-ում, այն մասին, որ իշխանությունները նախորդ օրը իր մորը տեղեկացրել են հոր մահվան մասին:

«Իմ հոր մահվան մասին լուրն անհնար է պատկերացնել», - գրել է Ռաամ Էմամին: Նա հավելել է, որ պատկան մարմինները հայտնել էն, թե իր հայրը ինքնասպանություն է գործել․ - «Ես դեռ չեմ կարողանում հավատալ դրան»:

Իրանում գործող Մարդու իրավունքների հարցերով կենտրոնը հաստատել է Սեյեդ-Էմամի ինքնությունը, ինչպես նաև հարցականի տակ է առել պնդումը, թե նա ինքնասպան է եղել:

Իրանի իշխանությունները երբևէ չեն հայտարարելՍեյեդ-Էմամի ձերբակալության մասին և պաշտոնական աղբյուրները չեն հաստատել նրա մահվան մասին տեղեկությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG