Մատչելիության հղումներ

Վրաստանում դատապարտված ադրբեջանցի բժիշկը պնդում է, որ իր դեմ գործը պատվիրել է Իլհամ Ալիևը


Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքը
Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքը

Վրաստանում Թբիլիսիի քաղաքային դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց ադրբեջանցի բժիշկ Ֆարման Ջեյրանլիին: Նա պնդում է, որ իր դեմ հարուցված գործն ու դատավարությունը պատվիրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:

Թբիլիսիում «Լանցետ» բժշկական կենտրոնի տնօրեն Ֆարման Ջեյրանլին ձերբակալվել էր 2017-ի մայիսին՝ ֆինանսական մեքենայությունների և անօրինական վիրահատություններ կատարելու մեղադրանքով, որոնց արդյունքում նաև մահվան դեպքեր են գրանցվել: Վերջին մեղադրանքը դատավարության ընթացքում հանվել է: Բժիշկը իրեն մեղավոր չի ճանաչում, պնդելով որ իր դեմ հարուցված գործը քաղաքական բնույթ ունի:

Դատարանի լսումներին Ֆարման Ջեյրանլին ասել է, որ ինքը «Ալիևի պատանդն է ու կալանավորը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG