Գրողների միության պաշտոնաթերթ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի հավաստիացմամբ՝ «Գրական թերթն» ունի իր կայուն ընթերցողը։ Թերթն այժմ լույս է տեսնում շաբաթը մեկ անգամ, 1000 օրինակ տպաքանակով, որը գրեթե ամբողջովին վաճառվում է՝ հարյուրական դրամով: Գլխավոր խմբագրի գնահատմամբ՝ «Գրական թերթը» պահպանողական է:
Ըստ Խոդիկյանի, այս տարի ընթերցողներին թերթի էջերում նորույթ է սպասվում: Լրանում է ղարաբաղյան շարժման 30-ամյակը, և այս կապակցությամբ՝ «Գրական թերթը» նոր խորագիր է բացում, որի ներքո կվերահրատարակվեն ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից թերթում տպագրված ուշագրավ նյութերից հատվածներ:
Կարինե Խոդիկյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը