Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ընթացիկ օրակարգի և ընդլայնման հեռանկարների հետ կապված հարցեր:
«Անդրադարձ է կատարվել մոտ ապագայում Երևանում կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժոովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին:
Քննարկվել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցության զարգացման, ինչպես նաև օդային հաղորդակցության, փոքր ավիացիայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում բիզնես կապերի խթանման հնարավորությունները»,- նշված է հաղորդագրությունում: