Մատչելիության հղումներ

Քսենիա Սոբչակը պատրաստվում է հանդիպել Սպիտակ տան պաշտոնյաների հետ


Հեռուստահաղորդավար, Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը իր նախընտրական քարոզարշավը տանում է նաև Միացյալ Նահանգներում:

Երեկ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում՝ Սոբչակը նշել է, որ պատրաստվում է հանդիպել Սպիտակ տան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ֊ի սահմանած տնտեսական պատժամիջոցները:

«Մեր հարաբերությունները այժմ ամենացածր մակարդակի վրա են: Իմ նպատակն է այստեղ մարդկանց ասել, որ Ռուսաստանը միայն Պուտինը չէ», ֊ հայտարարել է Սոբչակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG