Մատչելիության հղումներ

ՀՀ ՔԿ ծառայողին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար


Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Վահագն Աբգարյան ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, գործի քննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Աբգարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քննչական կոմիտեի ծառայողին 06.02.2008թ. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG