ԵԱՀԿ առաքելությունն այսօր հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։
Ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: