Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի հետ:
Ադրբեջանի նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրությունում հանդիպման մանրամասները չեն ներկայացվում:
Ուշագրավ է, որ Բրինքը առաջին արևմտյան դիվանագետն է, ում հետ Ալիևը հանդիպում է արտահերթ նախագահական ընտրությունների մասին իր անսպասելի հայտարարությունից հետո:
Հիշեցնենք, երեկ Ալիևը անսպասելի որոշում կայացրեց 2018 թվականի ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին․ ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները նախագահական ընտրությունների անցկացման օր էին հայտարարել այս տարվա հոկտեմբերի 17-ը։