2018 թվականի ավարտին ակնկալվում է Երևանում ունենալ բարեփոխված տրանսպորտային համակարգ։ Հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը մի շարք նորություններ է առաջարկում, այդ թվում՝ ուղևորատոմսի էլեկտրոնային միասնական համակարգի ներդրում, ինչպես նաև էլեկտրոնային չվացուցակի հատուկ ծրագրային ապահովմամբ հեռախոսային հավելվածներ:
Նոր ցանցը նաև բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։ «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում այս հարցի շուրջ բանավիճում են Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը և Երևանի ավագանիում «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում