Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ վերընտրվելու կապակցությամբ:
«Վստահ եմ, որ կշարունակենք նույն ոգով աշխատել և առաջ մղել փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- մասնավորապես, ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:
Կիպրոսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցելփետրվարի 4-ին, հաղթել է գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը։