Մատչելիության հղումներ

Կիպրոսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Նիկոս Անաստասիադեսը


Նիկոս Անաստասիադես, արխիվ
Նիկոս Անաստասիադես, արխիվ

Կիպրոսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել փետրվարի 4-ին, հաղթել է գործող նախագահ Նիկոս Անաստասիադեսը։

71-ամյա պահպանողական գործիչը ստացել է ձայների 55.9 տոկոսը, նրա մրցակից առողջապահության նախկին նախարար Ստավրոս Մալասի օգտին քվեարկել է ընտրողների 44 տոկոսը։

Կիպրոսի վերամիավորումը Անաստասիադիսի քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։

Թեև 2017 թվականի ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված բանակցությունները մտել են փակուղի, նախագահից ակնկալվում է նոր նախաձեռնություններ։

Հույն-կիպրոսցիները պնդում են կղզուց թուրքական զորքի ամբողջությամբ դուրսբերում, մինչդեռ թուրք-կիպրոսցիները թուրքական զորքն են համարում իրենց անվտանգության երաշխիք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG