Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 8-ին կայցելեն Հայաստան


Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, 18-ը հունվարի, 2018թ.
Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, 18-ը հունվարի, 2018թ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) փետրվարի 8-ից 9-ը կլինեն Հայաստանում: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Բալայանը նաև տեղեկացրեց, որ եռանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու տեղի իշխանությունների հետ:

Նախքան հայաստանյան այցը համանախագահները կլինեն Ադրբեջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG