«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավարությանն այսօր հարցաքննվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, ով անցնում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով։
Դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և վաղաժամ դահլիճ վերադարձրեց նիստերից ութ ժամով հեռացված Ժիրայր Սեֆիլյանին։
Նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը թույլ տվեց, որ Պավել Մանուկյանն ու Ժիրայր Սեֆիլյանը ողջագուրվեն, մի քանի բառ փոխանակեն։
2016 թվականից ի վեր սա ընդդիմադիր երկու գործիչների առաջին հանդիպումն է։
Այսօր նախատեսված է նաև «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ՝ Վարուժանի Ավետիսյանի հարցաքննությունը։
Նշենք, որ ըստ մեղադրանքի, Ժիրայր Սեֆիլյանը նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, կազմակերպված խմբի կազմում զենք է ձեռք բերել, որպեսզի ռազմավարական նշանակության շենքեր զավթի։
Սեֆիլյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքները։