Մատչելիության հղումներ

Արմեն Ամիրյանն աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղ


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փետրվարի 3-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղ։

Ըստ նախարարության հաղորդագրության, Ղարաբաղի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հետ հուշագիր կստորագրվի՝ պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին։

Փաստաթուղթը նախատեսում է ոլորտային համագործակցություն պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, վերականգնման, օգտագործման, հնագիտական հրատապ պեղումների, հուշարձանների կադաստրի վարման ոլորտներում և այլն։

Ծրագրերի իրականացման նպատակով կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր։

Լեռնային Ղարաբաղի իր պաշտոնակից Սերգեյ Շահվերդյանի հետ Արմեն Ամիրյանը քննարկելու է նաև կոնկրետ հնարավորությունները՝ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մի շարք միջոցառումներ նաև դեպի Լեռնային Ղարաբաղ ընդլայնելու համար: Միջոցառումները Հայաստանում մեկնարկելու են 2018-ի գարնանը՝ շարունակվելով մինչև նոյեմբեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG