Մատչելիության հղումներ

Իրանում 29 կին է ձերբակալվել ի նշան բողոքի գլխաշորը հանելու համար


Իրանցի կինը Թեհրանում բողոքի ցույցի ժամանակ հանել է գլխաշորը, դեկտեմբեր, 2017թ․
Իրանցի կինը Թեհրանում բողոքի ցույցի ժամանակ հանել է գլխաշորը, դեկտեմբեր, 2017թ․

Իրանի ոստիկանությունը հայտնում է, որ 29 կանանց է ձերբակալել, ովքեր հանել էին իրենց գլխաշորները օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։

Պարզ չէ՝ արդյոք բոլոր կանայք ձերբակալվել են մայրաքաղաք Թեհրանո՞ւմ, թե՞ նաև այլ քաղաքներում:

Մահմեդական օրենքի համաձայն՝ հասարակության մեջ կանայք պարտավոր են ծածկել իրենց դեմքը, վիզը և թաքցնել մազերը:

Գլխաշոր կրելու պարտադրանքի դեմ կանանց բողոքները Իրանում սկսվեցին դեկտեմբերի վերջին։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG