Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հրավերով փետրվարի 3-ից 8-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը։
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, պատվիրակությունը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Արա Բաբլոյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Այցի շրջանակում Արա Բաբլոյանը և Դոմինիկ դը Բյումանը կմասնակցեն Հայաստան-Շվեյցարիա գործարար հանդիպմանը: