Մատչելիության հղումներ

Արբիտրաժային դատարանը բավարարել է 28 ռուս մարզիկների բողոքը ընդդեմ ՄՕԿ-ի


Շվեյցարիա - Երկրպագուն ծածանում է Ռուսաստանի դրոշը ՄՕԿ-ի կենտրոնակայանի դիմաց, Լոզան, 5-ը դեկտեմբերի, 2017թ․
Շվեյցարիա - Երկրպագուն ծածանում է Ռուսաստանի դրոշը ՄՕԿ-ի կենտրոնակայանի դիմաց, Լոզան, 5-ը դեկտեմբերի, 2017թ․

Լոզանում գտնվող մարզական արբիտրաժային դատարանը բավարարել է 28 ռուս մարզիկների վերաքննիչ բողոքն ու չեղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշումը, որով նրանք ցկյանս զրկվել էին Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:

Դատարանը նաև վերականգնել է «արդարացված» մարզիկների՝ Սոչիում 2014 թվականին արձանագրած արդյունքները, պարտավորեցնելով վերադարձնել նրանց մեդալները:

Դատարանի որոշմամբ, ՄՕԿ-ի ներկայացրած ապացույցները բավարար չեն՝ հաստատելու, որ այդ մարզիկները խախտել են հակադոպինգային կանոնները: Ընդհանուր առմամբ, միջազգային դատարան էին դիմել 42 ռուս մարզիկներ, որոնք պատժվել էին խթանիչներ օգտագործելու մեղադրանքով: 11-ի դեպքում միջազգային դատարանը մեղմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը՝ նրանք բաց կթողնեն Փհենչհանում կայանալիք խաղերը, սակայն կկարողանան մասնակցել հաջորդ օլիմպիադաներին:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG