Ռուսաստանի երեք առանցքային հետախուզական գործակալությունների ղեկավարները մեկնել են Միացյալ Նահանգներ վերջին օրերին, ինչը փորձագետները անսովոր են որակում՝ ռուս - ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին:
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանն ավելի վաղ հաստատել էր, որ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը վերջին օրերին Վաշինգտոնում հանդիպել է ամերիկացի պաշտոնյաների հետ՝ քննարկելու ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի և Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կորոբովի այցերի մասին չէր հաղորդվել:
The Washington Post-ի հաղորդմամբ` Բորտնիկովն ու Կորոբովը Նահանգներ են մեկնել անցած շաբաթ, Բորտնիկովը և Նարիշկինը հանդիպել են Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Փոմփեոյին: Թե ում հետ է հանդիպել գեներալ Կորոբովը` հայտնի չէ: