Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը մեկնել է Ռուսաստան։
Ըստ Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակի, արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում Արմեն Սարգսյանն այսօր Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Գրասենյակը նշում է, որ նախագահի թեկնածուն շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակերպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։
Ըստ հաղորդագրության, առաջիկա օրերին նա հանդիպումներ կանցկացնի նաև հայկական այլ համայնքներում։