Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել է ռուս մարզիկներին Հարավային Կորեայում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ արհամարհել դոպինգային սկանդալը:
Պուտինը մարզիկների հետ հանդիպել է երեկ՝ նրանց հրավիրելով իր նստավայր:
Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել է Ռուսաստանի մասնակցությունը այս տարվա ձմեռային Օլիմպիադային, սակայն 169 ռուս մարզիկներ հրավիրվել են մասնակցելու սպորտային կարևորագույն այս միջոցառմանը՝ չեզոք դրոշի ներքո: