Իրանցի հայտնի ռեֆորմիստ Մեհդի Քարուբին, ով արդեն 7 տարի է՝ տնային կալանքի տակ է, քննադատել է երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին՝ հորդորելով բարեփոխումներ կատարել, «քանի դեռ շատ ուշ չէ»:
Քարուբին երեկ հայտարարել է, որ Խամենեին պետք է «ընդունի վերջին երեք տասնամյակների քաղաքականության պատասխանատվությունը» և դադարի մեղադրել «արտաքին թշնամիներին» Իրանի խնդիրների համար: