Այսօր առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Հիշեցնենք՝ Վրաստանի մայրաքաղաքի մետրոյի հիշյալ կայարանում առաստաղի փլուզումից տուժել է 11 մարդ: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ: