Մատչելիության հղումներ

Թրամփը բողոքում է ԱՄՆ-ԵՄ առևտրի «շատ անարդար» պայմաններից


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում, 26-ը հունվարի, 2018թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում, 26-ը հունվարի, 2018թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե Եվրամիությունը Միացյալ Նահանգների հետ առևտուր է անում «շատ անարդար» պայմաններում, և զգուշացրել է, թե դա կարող է շատ մեծ հետևանքներ ունենալ:

Լրագրող Փիրս Մորգանի հետ ծավալուն զրույցի ժամանակ Թրամփն ասել է, թե Միացյալ Նահանգները չի կարողանում իր ապրանքը արտահանել Եվրոպա: «Շատ դժվար է: Եվ դեռ նրանք իրենց արտադրանքը մեզ են ուղարկում գրեթե առանց հարկերի, շատ քիչ հարկերով», - ասել է ԱՄՆ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG