Առատ ձյան պատճառով Թեհրանում փակվել են օդանավակայաններն ու դպրոցները, քաղաքից դուրս հարյուրավոր մեքենաներ են արգելափակվել ճանապարհներին:
Իրանի պետական հեռուստաալիքներով հաղորդվել է, որ աշխատանքներ են տարվում ճանապարհներին մնացած մարդկանց օգնություն ցուցաբերելու համար:
Կարմիր մահիկի տվյալներով՝ ավելի քան 6 հազար մարդ տեղափոխվել է ժամանակավոր տեղակայման կետեր։