Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստանում է թուրք-սիրիական սահմանը «մաքրել ահաբեկիչներից»: Այդ մասին նա հայտարարել է երեկ՝ իշխող կուսակցության կոնգրեսի ժամանակ, և վստահեցրել է՝ Թուրքիան սիրիացի փախստականներին հետ կուղարկի հայրենիք, երբ սահմանը մաքրվի զինյալներից:
Էրդողանը այս հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ թուրքական զորքերն ու դաշնակից սիրիացի զինյալները ռազմավարական բլուր են գրավել:
Հիշեցնենք, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեկ հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում 484 քուրդ զինյալներ են ոչնչացվել: Աֆրինի քրդական իշխանությունները, մինչդեռ, պնդում են, որ թուրքական օդային հարվածների հիմնական զոհերը խաղաղ բնակիչներ են: