Մատչելիության հղումներ

Ռուսաստանում այսօր բողոքի ցույցերին 250 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ Նավալնին


Նավալնին Մոսկովյան ցույցի ժամանակ, 28-ը հունվարի, 2018թ․
Նավալնին Մոսկովյան ցույցի ժամանակ, 28-ը հունվարի, 2018թ․

«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ Մոսկվայում հրավիրած «Ընտրողների գործադուլ» բողոքի ակցիային 16 մարդ է բերման ենթարկվել։ Բերման ենթարկվածների թվում է նաև ինքը՝ Նավալնին։

Նրան տեղափոխել են ոստիկանության Յակիմանկայի բաժին։ Ավելի ուշ ոստիկանության բաժին է այցելել Ռուսաստանի նախագահի թեկնածու, հաղորդավար Քսենիա Սոբչակը։

Ըստ ռուսական լրատվամիջոցների, նա ընդդիմադիր գործչին ջուր և սնունդ է բերել։

Նշենք, որ այսօր Ռուսաստանի տասնյակ մարզերում Նավալնիի հրավիրած բողոքի ցույցերի ժամանակ, վերջին տվյալներով, ավելի քան 250 մարդ է բերման ենթարկվել։

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաները շարունակվում են։

Ոստիկանությունը կոչ է անում ցուցարարներին հեռանալ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, դեռևս դեկտեմբերին հրաժարվել է գրանցել Նավալնուն որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու՝ դատվածության պատճառով։

Նավալնիի այս ցույցերով բողոքում է այդ արգելքի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG