Մատչելիության հղումներ

Հայկական բանակը 26 տարեկան է


Այսօր հայկական բանակի 26-րդ տարեդարձն է։

Բանակի օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, Պաշտպանության նախարարի և Զինված ուժրի ղեկավար կազմի ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, մինչ այդ Սերժ Սարգսյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հանձնել է զոհված հերոսներին հետմահու շնորհված պետական բարձր պարգևները:

Արարողությանը ներկա են եղել նաև այդ ընտանիքներին կցված կուրսանտները, ինչպես նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի կուրսանտներ և ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ:

Հանրապետության նախագահը նաև իր շնորհավորական ուղերձն է հղել Բանակի օրվա առթիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG