Առնվազն 40 մարդ է զոհվել, ևս 140-ը վիրավորվել են այսօր Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով: Ինքնասպան ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում, որի հարևանությամբ են գտնվում կառավարական հիմնարկություններն ու մի շարք պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարության պնդմամբ՝ պայթուցիկը տեղադրված է եղել շտապ օգնության մեքենայում, ինչը հնարավորություն է տվել ահաբեկչին անարգել հատել քաղաքի կենտրոնում տեղակայված ոստիկանական անցակետերից մի քանիսը: