2016 թվականի հոկտեմբերին 29-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախարարին կից կոլեգիայի նիստին ներկայացրեց «Ազգ-բանակ» ծրագրի հիմնադրույթները։ Նա, մասնավորապես, նշեց. «Ազգ-բանակն անհամեմատ ավելին է, քան ազգային բանակը: Քանի որ ազգային բանակը ծառայում է ազգին, իսկ ազգ-բանակը հենց ինքը՝ ազգն է»:
Որքան էլ այդ բառակապակցութունը հաճախ է օգտագործվում ու քննարկվում, հանրությունն առայժմ չի տեսել «Ազգ-բանակի» հայեցակարգը։ Այն ամբողջական փաստաթղթի տեսքով գոյություն չունի, հետևաբար՝ դժվար է գնահատել, թե ինչ քայլերի հերթականություն է ենթադրում ծրագրի իրականացումը։ Սակայն, հրապարակված որոշ թեզերի շուրջ արդեն իսկ հանրության շրջանում քննարկումեր են ծավալվել:
«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշված թեզերի շուրջ իրենց նկատառումներն են հայտնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և ազատամարտիկ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում