Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետն ու ՌԴ փոխվարչապետը Դավոսում քննարկել են հայ-ռուսական օրակարգի հարցեր


Դավոսում կայացել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ:

Ըստ Կառավարության պաշտոնական կայքէջի, զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր:

Անդրադառնալով նախորդ տարվա երկկողմ առևտրատնտեսական ցուցանիշներին՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ աճ է գրանցվել ինչպես առևտրաշրջանառության, այնպես էլ ներմուծման և արտահանման ցուցանիշներում:

«Այս թվերը վկայում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք», - ասել է Հայաստանի վարչապետը:

Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտուն և այնտեղ ռուսական բիզնեսի և կապիտալի ակտիվ ներգրավման հնարավորություններին:

Կարեն Կարապետյանը և Արկադի Դվորկովիչը խոսել են նաև գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության մասին:

Կարապետյանը, մասնավորապես, ներկայացրել է անասնաբուծության բնագավառում Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ այն կարող է հետաքրքիր լինել ռուս գործընկերների համար:

Վարչապետը նաև մի շարք այլ բնագավառներ է մատնանշել, որտեղ Հայաստանը պատրաստ է նախագծեր իրականացնել պետություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG