Մատչելիության հղումներ

Դոնբասում գերի ընկած ռուսաստանցի Վիկտոր Ագեևը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման


Ուկրաինական դատարանը ռուսաստանցի Վիկտոր Ագեևին մեղավոր ճանաչեց ահաբեկչության և ապօրինի զենքի մեղադրանքներով ու նրան դատապարտեց 10 տարվա ազատազրկման:

Ագեևը գերի էր ընկել անցած ամռանը ռազմական գործողության ժամանակ, որի ընթացքում սպանվել էին ռուսամետ երկու անջատական զինյալ և ռուսաստանցի մեկ սպա:

Վիկտոր Ագեևը հեռուստատեսությամբ հրապարակավ ասել էր, որ ինքը Ռուսաստանի բանակի պայմանագրային զինծառայող է: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր՝ պնդելով, որ նա 2016-ին զորացրվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG