Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը Դավոսում ԱԶԲ նախագահի հետ քննարկել է մի շարք ծրագրեր


Դավոսում կայացել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Թեքհիկո Նակաոյի հետ:

Ըստ Կառավարության պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման և բազմաթիվ այլ բնագավառներում:

Վարչապետը Բանկի նախագահին է ներկայացրել Հայաստանի տնտեսության մեջ նախորդ տարի գրանցված դրական արդյունքները և վստահեցրել է, որ Կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման հարցում:

ԱԶԲ նախագահը նշել է, որ իրենց կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքների հաջող ընթացքը թույլ է տալիս խոսել ավելի մեծ ծավալով ծրագրերի իրագործման մասին, որոնք նոր ոլորտներ կընդգրկեն:

Կարեն Կարապետյանը Թեքհիկո Նակաոյին հրավիրել է այցելել Հայաստան, և պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ԱԶԲ նախագահն իր այցը կկատարի 2018-ի առաջին կիսամյակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG