Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարությունը Հայ եկեղեցուն փոխհատուցում կտրամադրի


Վրաստան - Հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցին Թբիլիսիում, արխիվ
Վրաստան - Հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցին Թբիլիսիում, արխիվ

Խորհրդային ժամանակաշրջանում տուժած կրոնական համայնքներին Վրաստանի կառավարությունը փոխհատուցում կտրամադրի։

Ըստ կայացված որոշման, Վրաստանում գործող Հայ Առաքելական եկեղեցին ստանալու է 600 հազար լարի՝ ավելի քան 200 հազար դոլար, իսկ Վրաստանի մահմեդական համայնքը՝ 2 միլիոն 200 հազար լարի։

Վրաստանի պետբյուջեով հատկացվող գումարը բաշխում է Կրոնի հարցերով պետական գործակալությունը։

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, կրոնական համայնքների փոխհատուցման գումարի որոշումն ընդունվել է խորհրդակցությունների միջոցով՝ հաշվի առնելով փաստացի իրավիճակի ուսումնասիրությունների արդյունքները, կրոնական համայնքների հետևորդների քանակը, հոգևորականների, սրբավայրերի և շինությունների թիվը։

Այս տարվա ընթացիկ՝ 2018 թվականի բյուջեով Վրաստանի կառավարությունը կրոնական համայնքներին փոխհատուցման համար ընդհանուր առմամբ հատկացրել է 4 միլիոն 500 հազար լարի։ Կրոնի հարցերով պետական գործակալությունն այս փուլում բաշխել է 3 միլիոն 500 հազար լարին։

Ամենաշատը՝ 2 միլիոն 200 հազար լարին հատկացվել է Վրաստանի մահմեդական համայնքին, հետո՝ 600 հազար լարին հայկական առաքելական քրիստոնեական համայնքին, 400 հազարը՝ կաթոլիկ համայնքին և 300 հազար լարի՝ հրեական համայնքին։ Մնացած 1 միլիոն լարին բաշխվելու է ավելի ուշ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG