Պետք է մեծացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ոչ թե ակտիվությունը, այլ՝ արդյունավետությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան:
«Կարծում եմ՝ դրանով էլ բոլորը կզբաղվեն», - ասել է Զախարովան երեկ Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Այս տարի խաղաղ գործընթացում կոնկրետ տեղաշարժերի և արդյունքի հնարավորության վերաբերյալ հարցին էլ, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Մարիա Զախարովան արձագանքել է․ - «Ես կճշտեմ փորձագետներից»: